Փոփ արքա, հանգուցյալ Մայքլ Ջեքսոնի հայր Ջո Ջեքսոնը կաթված է տարել։ Այս մասին հայտնել է բրազիլական Globo թերթը։
Նրա տվյալներով՝ Ջո Ջեքսոնը հոսպտալացվել է կիրակի, Սան Պաուլուի հիվանդանոցներց մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
Ինչպես նշում է պարբերականը՝ նախկինում նրա մոտ առիթմիա է ախտորոշվել։
Ջո Ջեքսոնը Բրազիլիա էր ժամանել իր 87-ամյա հոբելյանը հուլիսի 26-ին նշելու համար։









































