Հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, Բաքվի մրցաշարի երկրորդ շրջանում 6:3, 7:5 հաշվով առսավելության է հասել սլովակ թենիսիստուհի Դոմինիկա Ցիբուլկովայի նկատմամբ։
Հանդիպումը տևել է 1 ժամ 31 րոպե։ Գասպարյանը կատարել է 6 բրեք-փոինթ, թույլ տվել 7 կրկնակի սխալ։
Քառորդ եզրափակչի ուղեգրի համար Գասպարյանը պայքարելու է Ալեքսանդրա Կորաշվիլի (Ուկրաինա) – Բոյանա Յովանովսկի (Սերբիա) մրցավեճի հաղթողի հետ։