Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպան Պեպեն հաջորդ ամռանը կարող է հեռանալ ակումբից:
Պորտուգալացու պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2016 թվականի հունիսի 30-ը: Այդպիսով, Պեպեն կարող է այլ ակումբների հետ բանակցություններ վարել արդեն հաջորդ տարվա հունվարից:
A Bola-ն հայտնում է, որ «Ռեալ»-ը ամենայն հավանականությամբ չի երկարաձգի պայմանագիրը 32-ամյա կենտրոնական պաշտպանի հետ:







































