ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Աֆրիկա կատարած իր այցի ընթացքում ելույթ է ունեցել մայրցամաքում հօգուտ գեյերի իրավունքների և հոմոֆոբիան համեմատել ռասայական խտրականության հետ, ինչի հետ նա հանդիպել է ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում է correspondent.net-ը:
Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Քենիայի նախագահը ի պատասխան նշել է, որ գեյերի իրավունքների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները պահպանվում են, քանի որ, իր խոսքերով, Քենիայում «այդպիսի հարց գոյություն չունի»:
Քենիայում հոմոսեքսուալ հարաբերությունները մինչ օրս համարվում են քրեական հանցանք:









































