Այսօր՝ հուլիսի 26-ին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Լուսաբացին ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի նախկին Մարքսի փողոցի «գազի մայլա» կոչվող թաղամասի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են 36-ամյա Սերինե Կոնինյանի դին՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից մահացած վիճակում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում









































