Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան իր կարծիքն է հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ոչինչ հենց այնպես չի անում: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի տրանսֆեր, որ նա ձեռք է բերում, անհրաժեշտ է թիմին:
«Ֆալկաոյի հետ երկու մրցաշրջան ենք անցկացրել «Ատլետիկո»-ում: Նա շատ բան է արել ինձ համար: Ռադամելը գերազանց հարձակվող է: Միաժամանակ նա նաև հիանալի անձնավորություն է: Նա կարող է համագործակցել խաղընկերների հետ խաղադաշտում և հանդերձարանում: Ռադամելը մեծ սիրտ ունի, իսկ դա ամենակարևորն է:
Կարծում եմ՝ մեզ համար լավ է, որ Ֆալկաոն այնքան էլ հաջող չի անցկացրել նախորդ մրցաշրջանը: Դրա շնորհիվ է, որ նա «Չելսի» տեղափոխվեց: Ռադամելը գիտի, թե ինչպիսի մարզիչ է Մոուրինյոն: Գիտի, որ այդ մասնագետը հենց այնպես ոչինչ չի անում: Ժոզեն հենց այնպես չի գնում այս կամ այն ֆուտբոլիստի տրանսֆերը»,- Daily Mail-ը մեջբերում է Կոստայի խոսքերը:






































