«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին նշել է, որ թիմի ֆուտբոլիստներն ադապտացվել են գլխավոր մարզիչ Լուի վան Գալի պահանջներին նախորդ մրցաշրջանի երկրորդ փուլում:
«Նախորդ մրցաշրջանի սկզբնամասում Վան Գալն ասաց մեզ, որ որոշ ժամանակ կպահանջվի՝ փոփոխություններին ընտելանալու համար: Մրցաշրջանի երկրորդ փուլում զգացի, որ թիմս ժամանակ առ ժամանակ գերազանց ֆուտբոլ է ցուցադրում: Սկսեցինք հասկանալ, թե ինչ է պահանջում Վան Գալը:
Պետք է հետևություններ անենք: Այժմ գիտենք, թե ինչի ենք ընդունակ և անհամբերությամբ սպասում ենք առաջիկա մրցաշրջանի մեկնարկին»,- Goal-ը մեջբերում է Ռունիի խոսքերը:






































