Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Մարկ Բարտրան հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ «Կամպ Նոու»-ից:
«Չեմ պատրաստվում տրանսֆերային առաջարկներ ընդունել տարբեր ակումբներից: 100%-ով կենտրոնացած եմ առաջիկա մրցաշրջանում կատալոնական ակումբի ելույթների վրա:
Ներկայումս նպատակս է որքան հնարավոր է շատ խաղեր անցկացնել «Բարսելոնա»-ի կազմում: Եթե նախորդ մրցաշրջանում մասնակցել եմ 21 խաղերի, ապա առաջիկա մրցաշրջանում ցանկանում եմ ավելացնել այդ թիվը»,- Sport-ը մեջբերում է Բարտրայի խոսքերը:






































