Թուրքիան չի քննարկում Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալների դեմ ցամաքային գործողություն անցկացնելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընջին:
Վերջինիս խոսքով՝ ներկայում ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ կանցկացվեն միայն ռազմաօդային գործողություններ։
Հուլիսի 24-ին Թուրքիան վերսկսել է Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերի ռմբակոծությունը: Գործողությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 10:30-ին: Ռմբակոծության արդյունքում ոչնչացվել է զինյալների ավտոշարասյունը: Իսկ տեղական ժամանակով ժամը 03:50-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 չորս ինքնաթիռներ հարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի դիրքերին Թուրքիա-Սիրիա սահմանում:
Թուրքական զինվորականների տվյալներով՝ նախօրեին ԴԱԻՇ-ի հինգ զինյալներ նռնականետերից և Կալաշնիկով ինքնաձիգներից կրակ են բաց արել Քիլիս շրջանի սահմանապահների վրա: Արդյունքում զոհվել է 1, վիրավորվել 2 զինվոր:








































