Ազատության հրապարակում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում ըստ պաշտոնական տվյալների երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց հարցին, թե սպասո՞ւմ է, որ Ազատության հրապարակում իրեն այցելի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նա նշեց, որ մինչ այս պահն ով եկել է, եկել է իր կամքով ոչ ստիպված: Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց 2011թ. իր հայտարարած հացադուլը, որի մեկնարկից մի քանի օր անց Ազատության հրապարակում հանրահավաք անցկացվեց: Նրա խոսքով՝ ժողովրդի շրջանում ակնկալիք կար, որ ձեռքսեղմում կլինի, բայց չկայացավ: «Բայց չի նշանակում, որ սպասում էի, ով գալիս է, գալիս է իր կամքով»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նա կիրակի օրն իր հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ հացադուլ, վախադուլ, կեղծիքադուլ է սկսում: Այսօր նրա հացադուլի երկրորդ օրն է:









































