Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը չի բացառում երեք ամիս Swift վճարման համակարգին վերադարձ կատարելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է Իրանի առևտրի, ինդուստրիայի և հանքարդյունաբերության նախարար Մոհամմադ Ռեզա Նեմատզադեն. «Մենք ակնկալում ենք, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները կվերացվեն երեք ամսից, և այդ ժամանակ կձեռնարկվեն համապատասխան քայլեր»։
Իրանը SWIFT համակարգից անջատել էին 2012 թվականի սկզբին։ Դա իրականացվել է եվրոպական պատժամիջոցների շրջանակներում՝ ԵՄ Խորհրդի կողմից։ Այդպիսով իրանական 30 բանկեր անջատվել էին համաշխարհային բանկային համակարգից։
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Նեմատզադեն հայտարարել էր, որ Իրանը պատրաստվում է անդամակցել ԱՀԿ-ին և մտադիր է արտոնյալ ռեժիմով առևտրային հարաբերություններ ունենալ ԵՄ-ի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ։







































