Սուպերմոդել Բար Ռաֆայելին նկարահանվել է Buik ավտոմեքենայի գովազդում։ Տեսանյութում Բարը ցույց է տվել, թե ինչպես կարելի է յոգայով զբաղվել նույնիսկ մեքենա վարելիս։ Այս մասին հայտնում է Spletnik-ը։
Ռաֆայելին խոստովանել է, որ յոգայով տարվել է վերջերս։ Սակայն դա օգնում է իրեն թուլանալ, վերականգնել բիոռիթմերն ու հանգստացնել միտքը։
Հոլովակում Ռաֆայելին ցուցադրում է, որ մեկ րոպե ժամանակ գտնել և թուլանալ կարելի է միշտ։









































