Sunday, 05 07 2026
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել

Թուրքիայում չեն կարողանում հասկանալ, թե ինչու Սուրուչի պայթյունից հետո երկրում ազգային սուգ չի հայտարարվել

Թուրքական Taraf թերթը զարմանք ու վրդովմունք է հայտնում, որ հուլիսի 20-ին Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Սուրուչի շրջանում իրականացված ահաբեկչությունից հետո Թուրքիայում ազգային սուգ չի հայտարարվել։ Այդ ահաբեկչության հետևանքով զոհվել էր 32 և վիրավորվել էր ավելի քան 100 մարդ։

Թերթն ընդգծում է, որ Թուրքիայի իշխանությունները չեն տեսնում դրա անհրաժեշտությունը։ Սակայն Twitter սոցցանցում ակցիա է անցկացվում՝ Սուրուչի պայթյունի կապակցությամբ երկրում ազգային սուգ հայտարարելու համար։ Թերթը հիշեցնում է, թե վերջին տարիներին երբ և որ դեպքերում է Թուրքիայում հայտարարվել ազգային սուգ։

2012 թվականի հունվար. ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հիմնադիր նախագահ Ռաուֆ Դենքթաշի մահվան կապակցությամբ Թուրքիայում հայտարարել են քառօրյա ազգային սուգ։

2014 թվականի մայիս. Սոմայի հանքավայրի աղետի կապակցությամբ, որին զոհ գնաց 301 հանքափոր, Թուրքիայում հայտարարվել է եռօրյա ազգային սուգ։

2014 թվականի հուլիս. Գազայի հատվածի դեմ Իսրայելի իրականացրած ռազմական գործողության կապակցությամբ, որի ընթացքում զոհվեց 1800 պաղեստինցի, Թուրքիայում հայտարարվել է եռօրյա ազգային սուգ։

2014 թվականի դեկտեմբեր. Պակիստանի Փեշավար քաղաքում «Թալիբանի» իրականացրած հարձակման հետևանքով սպանվեց 145 մարդ, որոնց մեծ մասը՝ երեխաներ։ Դրա հետ կապված՝ Թուրքիայում հայտարարվել է մեկօրյա ազգային սուգ։

2015 թվականի հունվար. Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ բին Աբդուլազիզ էլ Սաուդի մահից հետո Թուրքիայում հայտարարվել է մեկօրյա ազգային սուգ։

2015 թվականի հունիս. Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի մահից հետո Թուրքիայում հայտարարվել է եռօրյա ազգային սուգ։

Հիշեցնենք, որ սրանից առաջ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ առանց պետական աջակցության, Թուրքիայում անհնար է իրականացնել այնպիսի պայթյուն, ինչպիսին որ գրանցվել է Սուրուչի շրջանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում