2014թ. Գերմանիայի բուհերում առաջին անգամ սովորել է ավելի քան 300 հազար օտարերկրացի՝ հայտնում է Deutsche Welle-ը:
Ինչպես հետևում է Փոխանակումների գերմանական ակադեմիական ծառայության (DAAD) և Գիտության ու բարձրագույն կրթության ոլորտում հետազոտությունների գերմանական կենտրոնի (DZHW) համատեղ զեկույցից, որը հուլիսի 22-ին ներկայացրել է Գերմանիայի կրթության նախարարությունը, այդ երկրում օտարերկրացի ուսանողների թիվը 2013թ. համեմատ աճել է 19 հազարով՝ մինչև 301.350:
Կրթության դաշնային նախարար Յոհաննա Վանկիի խոսքով՝ Գերմանիայում բարձրագույն կրթություն ստացած յուրաքանչյուր իններորդն արտասահմանից է գնացել:
Օտարերկրացի ուսանողների թվով Գերմանիան աշխարհում 3-րդ տեղում է՝ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից հետո: Գերմանիայի իշխանությունների կանխատեսմամբ՝ մինչև 2020թ. արտասահմանցի ուսանողների թիվը Գերմանիայում կհասնի 350 հազարի:









































