Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիիրթի (Սղերթ) նահանգի Փերվարի շրջանի Չեթին ամբարտակի տարածքում պայթյուն է գրանցվել, որը գտնվում է կառուցման փուլում։ Պայթյունի պատճառները հայտնի չեն։ Բացի այդ՝ այրվել է 4 շինարարական մեքենա։
Չեթինի ամբարտակի կառուցման աշխատանքներին մասնակցում է 1500 մարդ։ Այն կառուցում է նորվեգական Statkraft ընկերությունը։ Պայթյունի պատճառով հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել է 4 շինարարական մեքենա։ Պայթյունի պատճառները պարզվում են։ Միևնույն ժամանակ Թունջելիում հարձակման են ենթարկվել Ժանդարմերիայի զինծառայողները, որոնք պարեկություն կատարելիս են եղել։ Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք. ավելի վաղ հաղորդվել էր, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները փոխել են մարտավարությունը և որոշել են կենտրոնանալ քրդաբնակ նահանգներում կառուցվող «անվտանգության ամբարտակների» վրա։









































