Վենեսուելայի միակ ընդդիմադիր «Գլոբովիսյոն» հեռուստաալիքը կվաճառվի ապրիլի 14-ին նշանակված նախագահական արտահերթ ընտրություններից հետո: Գնորդը տեղացի գործարար Խուան Դոմինգո Կորդերոն է: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին, հղում անելով «Գլոբովիսյոն»-ի տերերին, երկուշաբթի օրը հայտնել է հեռուստաալիքի առաջատար աշխատակիցներից մեկը՝ Լեոպոլդո Կաստիլյոնը:
Հեռահաղորդակցության հարցերով հանձնաժողովը բազմիցս տուգանել է այդ հեռուստաալիքին: Անցյալ տարվա հունիսին հեռուստաալիքի ղեկավարությունը ավելի քան 2 մլն դոլար է վճարել «Ռոդեո» բանտային համալիրում ճգնաժամի կողմնակալ լուսաբանման համար: Մինչ այդ՝ տուգանքը չվճարելու համար Գերագույն դատարանը որոշել է ժամանակավորապես արգելանք դնել «Գլոբովիսյոն»-ի 6 մլն դոլարանոց գույքի վրա:









































