Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել է, որ չի ձգտում նման լինել Մյունխենի «Բավարիա»-ի իր գործընկեր Խոսեպ Գվարդիոլային: Դորտմունդցիների գլխավոր մարզիչը ձգտում է խուսափել նման համադրություններից:
«Այդտեղ մեծ վտանգ է թաքնվում, և դա ինձ դուր չի գալիս: Մտածում եմ, որ եթե հաճախ խոսեն այդ մասին, տպավորություն կստեղծվի, թե ես ցանկանում եմ Գվարդիոլային նման լինել: Մինչդեռ դա ամենևին այդպես չէ»,- Bild-ը մեջբերում է Տուխելի խոսքերը:
Հիշեցնենք, որ մասնագետը գլխավորել է «Բորուսիա»-ն նախորդ մրցաշրջանի ավարտից հետո՝ դորտմունդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելով Յուրգեն Կլոպին:






































