«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը հրաժարվել է Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերի ձեռքբերման մտքից: Այդ մասին հայտնում է Daily Star-ը:
«Կարմիր սատանաներ»-ը պատրաստ էին 50 մլն ֆունտ վճարել 26-ամյա լեհ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Սակայն կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել:
Ավելի վաղ տեղեկությունների էին տարածվել, որ մանչեսթերյան ակումբը հետաքրքրված է մյունխենցիների մեկ այլ ֆուտբոլիստ՝ Տոմաս Մյուլերի ծառայություններով:
Նախորդ մրցաշրջանում Լևանդովսկին 49 հանդիպում է անցկացրել «Բավարիա»-ի կազմում, 25 գոլ է խփել և գոլային 7 փոխանցում կատարել:






































