.Մարդու իրական տարիքը կարող է ավելին լինել, քան անձնագրայինը: Որոշ մարդկանց օրգանիզմը 1,5-2 տարով ավելի արագ է ծերանում, քան օրացուցային տարին է: Այդ մասին հայտարարել են ամերիկացի գիտնականները՝ հրապարակելով իրենց ուսումնասիրության արդյունքները Proceedings of the National Academi of Sciences-ում:
Գերոնթոլոգները 12 տարվա ընթացքում հետևել են 1972-1973 թթ. ծնված մոտ հազար նորզելանդացու առողջության ցուցանիշներին: Պարզվել է, որ 38 տարեկան մասնակիցների կենսաբանական տարիքը տատանվում է 28-61-ի միջակայքում: Նրանք, ում մոտ ծերացման գործընթացը արագ է ընթանում, վատ են հանձնել գործողությունների կոորդինացման թեստը, ֆիզիկապես նրանք նույնպես թույլ են եղել: Բացի դրանից, կենսաբանորեն ծեր մարդիկ շրջապատի աչքում ավելի մեծ են երևացել:
Այս ուսումնասիրությունը գործնական նշանակություն ունի: Ծերության գործընթացը չափող կենսաբանական մարկերները պետք է օգտագործել տարիքային հիվանդությունների կանխման համար:









































