ABBA լեգենդար խմբի անդամ Ագնետա Ֆալտսկուգն այսօր թողարկել է նոր սինգլ, որի շնորհանդեսը նախատեսված է 2013 թ. մայիսին։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Երգը ներառվել է 10 տարվա ընթացքում նրա առաջին ստուդիական ալբոմի մեջ:
«Ես չէի էլ կարծում, որ կրկին կերգեմ: Սակայն երբ լսեցի առաջին երեք երգերն, այլևս չկարողացա հրաժարվել»,- ասել է 62-ամյա աստղը և հավելել, որ երկար ժամանակ է, ինչ երաժշտություն չի գրել, սակայն երբ նստել է դաշնամուրի առջև, այն ինքնըստինքյան «եկել է»:
Նրա նոր երգն արդեն հայտնվել է Spotifyում և iTunes-ում: Այն մտնում է «A» անունը կրող ալբոմի մեջ, որի պրեմիերան կկայանա մայիսի 13-ին՝ ABBA-ի նոր թանգարանի բացման միջոցառմանը:
Ագնետա Ֆալտսկուգի ալբոմը ստեղծվել է շվեդ կոմպոզիտոր և պրոդյուսեր Յորգեն Էլոֆսոնի աջակցությամբ։ Այն ներկայացված է «Գրեմմի» մրցանակի:










































