ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում շարունակում է ավելի վաղ հայտարարած վախադուլը, կեղծիքադուլն ու հացադուլը:
Այսօր առավոտից նրան տեսակցելու են եկել նրա թիմակիցները, հարազատները, համակիրները և ինչպես ինքն ասաց «Առաջին լրատվական»-ին՝ բազմաթիվ լրագրողներ: Ուստի նա որոշել է լրագրողների հետ հանդիպել օրվա ընթացքում երկու անգամ՝ ժամը 12.00-ին և 17.00-ին: Այս պահին նրա առաջին մամլո ասուլիսն է հացադուլի մեկնարկից հետո: Առաջարկում ենք ասուլիսին հետևել հենց Ազատության հրապարակից:









































