CBS հեռուստաալիքի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը չեն դարձել դաշնակիցներ` չնայած Իրանի հետ միջուկային գործարքին: «Մենք շարունակում ենք մնալ հակառակորդներ և դաշնակիցներ չենք: Մենք ունենք տարաձայնություններ և չունենք պատրանքներ»:
Քերին աջակցություն է հայտնել միջուկային գործարքին, որը նրա կարծիքով` Թեհրանին թույլ չի տա ունենալ միջուկային զենք. «Մենք գիտենք, որ Իրանը միջուկային զենքով ու առանց դրա շատ տարբեր երկու երկրներ են: Մենք կարծում ենք, որ տվյալ համաձայնագիրը իրավիճակը դարձնում է ավելի անվտանգ Մերձավոր Արևելքի, Իսրայելի, տարածաշրջանի համար»:









































