Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի բոլոր հնարավորությունները` Իրանի դեմ միակողմանի որոշումներ ընդունելու համար, եթե Թեհրանը միջուկային գործարքի շրջանակներում իր պարտավորությունները չկատարի:
«Մենք գործելու համար ունենք շատ հնարավորություններ: ԱՄՆ-ը մշտապես կարող է միակողմանի միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ»,- ասել է նա:
Ընթացիկ շաբաթ Վիեննայում ավարտվեցին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի ու «վեցյակի» միջև 20 ամիս տևած բանակցությունները: Հուլիսի 14-ին կողմերն ընդունեցին Համատեղ գործողությունների համապարփակ պլան:









































