«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էդին Ջեկոն կարիերան կարող է շարունակել Լոնդոնի «Արսենալ»-ում, հայտնում է Daily Star-ը:
Բոսնիացի հարձակվողը հետաքրքրել է «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին: Բացի այդ, ֆրանսիացի մասնագետը կարծում է, որ թիմի խաղը չափից շատ է կախված հարձակվող Օլիվիե Ժիրուի խաղից:
Հիշեցնենք, որ 29-ամյա Ջեկոյի ծառայություններով հետաքրքրված է նաև իտալական «Ռոմա»-ն:







































