Ճապոնիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը նախատեսում է երեկրի 4 բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնագետների հետ համատեղ հետազոտություն անցկացնել Անտարկտիկայի ջրերի վրա պլաստիկ աղբի ազդեցության վերաբերյալ, հայտնում է TASS-ը:
Փորձի ընթացքում, որը նախատեսված է անցկացնել այս տարվա նոյեմբերին, գիտնականները փորձանմուշներ կվերցնեն Անտարկտիկայի գոտու ջրերից և կհավաքեն տարբեր չափերի պլաստիկ աղբ: Նրանց նպատակներից մեկն է նաև հետևել, թե ինչ ճանապարհով է աղբը հասնում երկրի հարավային բևեռ:
Բանն այն է, որ հաճախ ձկները, չզանազանելով, կուլ են տալիս պլաստիկի կտորները և սատկում:
Օվկիանոսագետների կարծիքով՝ ափերի մոտ հավաքվում են պլաստիկի ավելի մեծ կտորները, և դա հեշտ է նկատել: Սակայն դրանք հեշտորեն տարածվում են օվկիանոսում, որտեղ մանրանում են ու դառնում աննկատ, և շատ դժվար է հավաքել:









































