Գերմանիայի Հալե քաղաքում կայացավ հայազգի 35-ամյա բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի 4-րդ մենամարտը:
Աբրահամը փայլուն մենամարտ անցկացրեց ու պաշտպանեց WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը:
Արթուրը գերազանց մենամարտ անցկացրեց` 6-րդ ռաունդում հուժկու հարվածաշարի արդյունքում նոկաուտի ենթարկելով մրցակցին:
Այսպիսով` Արթուր Աբրահամը մարզական կարիերայի 47-րդ մենամարտում 43-րդ հաղթանակը տարավ: Ռինգում Արթուրի հետ հաղթանակը տոնում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:






































