2011թ. մարտի 11-ի ուժեղ երկրաշարժին հետևած ցունամիից ավերված «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի պահպանումը կարժենա հարյուրավոր միլիոն դոլարներ՝ յուրաքանչյուր էներգաբլոկի համար: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի ատոմային էներգետիկայի անվտանգ զարգացման ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Բոլշովը:
«Ինչ վերաբերում է կայանին, ապա այն մահացել է: Թեև հինգերորդ ու վեցերորդ էներգաբլոկները նորմալ վիճակում են ու այն հնարավոր կլիներ գործարկել, սակայն եթե հիշենք, թե Ճապոնիայույմ քանի բլոկ է կասեցվել՝ լինելով միանգամայն նորմալ վիճակում, ապա ինչ կարելի է ասել «Ֆուկուսիմայի» այդ ամբողջական էներգաբլոկների մասին: Միայն մի բան է պարզ՝ բոլոր այդ աշխատանքները կարժենան եթե ոչ միլիարդներ, ապա հարյուրավոր միլիոն դոլարներ»,- ասել է նա գործակալության հետ զրույցում:
«Ես չեմ կարծում, թե ճապոնացիները օգնության խնդրանքով կդիմեն ռուս ինժեներներին»,- հավելել է գիտնականը:









































