2013թ. ապրիլին Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ջոհար Ցարնաևն ուրբաթ օրը տեղափոխվել է Կոլորադո նահանգի Ֆլորենսի առավելագույնս խիստ ռեժիմի բանտ: Այս մասին հայտնում է Boston Glob պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ Բանտերի դաշնային բյուրոյի տվյալները:
Ապրիլի սկզբին Ցարնաևը մեղավոր է ճանաչվել 2013թ. ապրիլին Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյուն իրականացնելու համար, որի հետևանքով 3 մարդ զոհվել է, ավելի քան 260-ը վնասվածքներ ստացել: Մայիսի 15-ին երդվյալ ատենակալները նրան դատապարտել են մահապատժի:
Անցած շաբաթ հաղորդվում էր, որ Ցարնաևը նորից կարող է կանգնել ամերիկյան դատարանի առջև՝ ոստիկանի սպանության վերաբերյալ նոր գործով:
Boston Globe-ի հաղորդմամբ՝ Ցարնաևը Ֆլորենսի բանտում կպահվի 2,1×3,7 մ մենախցում օրական 23 ժամ, որն ունի պողպատե դռներ ու ճաղավանդակներ:







































