ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է կոմիտեի նորակառույց շենքի լուսանկարը և տեղեկություն, որ վարչական շենքի վերակառուցման հիմնական աշխատանքները մոտենում են ավարտին ու կենտրոնական մարմինն արդեն տեղափոխվել է նոր վարչական շենք, որը գտնվում է Մամիկոնյանց 46/5 հասցեում։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի համար Մամիկոնյանց 46/5 հասցեում հատկացված առանձին վարչական շենքի նորոգման համար կառավարությունն այս տարվա մայիսի 22-ի նիստում 2014 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացրել էր 27 միլիոն 500 հազար դրամ:









































