Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում Սևանի քաղաքապետարանի պատվիրակությունը քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի գլխավորությամբ այցելել է Էրեբունի վարչական շրջան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Երկկողմ համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև գործընկերային կապերն ընդլայնելու հեռանկարները քննարկելու նպատակով կազմակերպված հանդիպման ընթացքում վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը և Սևանի քաղաքապետը նախ ներկայացրել են քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները, ապա համագործակցության հուշագիր են ստորագրել:









































