Լոս Անջելեսում լուսանկարիչներին հաջողվել է լուսանկարել դերասան Միկի Ռուրկին, որը, հնարավոր է, փոխել է իր արտաքինը: Ըստ լրոգրողների՝ Ռուրկն անհաջող պլաստիկ վիրահատություն է արել, հայտնում է gazeta.ru-ն:
Ձեռքերի մեջ փոքրիկ շնիկ բռնած դերասանին հարցրել են՝ ինչով է կերակրում կենդանուն, ինչպես է վերաբերվում նախկին մարզիկ Բրյուս Ջենների սեռափոխության վիրահատությանը, և վերջապես, ինչ է եղել նրա դեմքին: Ռուրկը խուսափել է պատասխանել՝ փոխարենն ասելով, որ կտրականապես չի աջակցում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփին:
Միկի Ռուրկը 62 տարեկան է: Դերասանական կարիերայի սկզբում նա ավանդական գրավիչ կերպար է ունեցել, սակայն ավելի ուշ հիասթափվել է կինոինդուստրիայից և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է դարձել: Ավելի ուշ կինո վերադառնալով՝ դերասանը ստիպված է եղել մի քանի վիրահատություն անել դեմքի «սպորտային» անհարթությունները վերացնելու համար:







































