1 ժամ 25 րոպեում 13-ամյա նորվեգացի մարզիկը ջրային դահուկներով անցել է 128 կմ նեղուցը։ Նա խոստովանել է, որ 1 ժամ անց ուժեղ ցավ է զգացել ոտքերում, սակայն ստիպել է իրեն դիմանալ։ Այս մասին հայտնում է Norden Line-ը։
Երիտասարդ էքստրեմալին ուղեկցել են ծնողները։ Տղայի հայրը եղել է նավակի ղեկին, իսկ մայրը որդու հետ շփվել է ժեստերով։
Նշենք, որ Հենրիկ Վալստրյոմը սկսել է ջրադահուկով զբաղվել 6 տարեկանից։









































