Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբը գնել է «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի տրանսֆերը:
«Քաղաքայիններ»-ն այս ամռան ընթացքում արդեն երկու անգամ փորձել էին իրականացնել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը, բայց «Լիվեր»-ի ղեկավարությունը մերժել էր առաջարկները:
Ստերլինգի տրանսֆերի դիմաց «Սիթի»-ն վճարել է 49 միլիոն ֆունտ: Այսպիսով, Ռահիմը ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք անգլիացին է:







































