Wednesday, 22 07 2026
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի

Կարծում եմ՝ Ռուսաստանը Հայաստանին կվաճառի ոչ թե «Իսկանդեր-Մ», այլ «Իսկանդեր-Է». Գոլց

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցի կարծիքով՝ Ռուսաստանը Հայաստանին «Իսկանդեր-Մ» տեսակի օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգ չի տրամադրի։ Նա նման տեսակետ հայտնեց «առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ հավելելով, որ խոսքը կարող է լինել «Իսկանդեր-Է» տեսակի համակարգի մասին:

«Առայժմ պաշտոնական ինֆորմացիա չկա այն մասին, թե կոնկրետ ինչ զինատեսակներ է Հայաստանը ձեռք բերելու այդ 200 մլն դոլարի վարկով: Այն ամենը, ինչ մենք ունենք, ԶԼՄ-ների ենթադրություններ են: Պետք է նշել, որ 200 միլիոնը լավ գումար է և դրանով հնարավոր է ձեռք բերել ռազմական այնպիսի տեխնիկա, որի կարիքը Հայաստանը չափից դուրս շատ ունի»,- ասաց Գոլցը։

Նրա խոսքով՝ այս կերպ Ռուսաստանը հետևողականորեն հավասարակշռում է իր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Ռուսաստանը կոմերցիոն հիմքով է զենք վաճառում Արբեջանին և միևնույն ժամանակ Հայաստանին վարկ է տալիս, որ կարողանա զենք գնել՝ այդ ձևով նաև իր պարտքը կատարում որպես ՀԱՊԿ անդամ միասնական պաշտպանություն ստեղծելու առումով»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է «Իսկանդեր-Մ»-ի վաճառքին, Ալեքսանդր Գոլցն ասաց. «Խոստովանեմ՝ մեծ կասկածներ ունեմ, որ Հայաստանին «Իսկանդեր Մ» կտրամադրվի. այստեղ տառերը մեծ նշանակություն ունեն: «Իսկանդեր Մ»-ը այն տեսակն է, որ մինչ այժմ ոչ ոքի երբեք չի տրամադրվել: Ես չեմ կարծում, որ քաղաքական կամ այլ հիմքերից ելնելով՝ Ռուսաստանը հենց այդ տեսակն է տրամադրելու Հայաստանին: Ամեն դեպքում կարծում եմ, որ խոսքը «Իսկանդեր Է»-ի մասին է՝ արտահանման համար նախատեսված տարբերակը»,-փոխանցեց ռազմական փորձագետը:

Հարցին ի պատասխան, թե հնարավո՞ր է Հայաստանին օգնելու համար վարկ տրամադրելուց հետո Ռուսաստանը նորից զենք վաճառի Ադրբեջանին, Ալ. Գոլցն ընդգծեց, որ դա միանգամայն հնարավոր տարբերակ է: «Այն, որ Ռուսաստանը (իրերն իրենց անուններով կոչենք), որոշել է այդ համակարգը տրամադրել Հայաստանին, խոսում է նախ այն մասին, որ Հայաստանը կարևոր է Ռուսաստանի համար որպես դաշնակից, և բացի դրանից՝ Ռուսաստանը տարածաշրջանում պահպանում է ուժերի հավասարակշռությունը: Եվ երրորդ՝ այս կերպ Ռուսաստանը կատարում է իր պարտականությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը կարծում է, որ մեծ տարբերություն կա Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու միջև. «Ռուսաստանը վարկ է տալիս Հայաստանին, որ Հայաստանը ռուսական փողերով ռուսական զինատեսակներ ձեռք բերի: Ինչպես մենք հասկանում ենք՝ այդ վարկը վերադարձնելը հեռավոր ապագայի հարց է: Այսինքն՝ դա Ռուսաստանի կողմից քաղաքական որոշում է: Իսկ Ադրբեջանի դեպքում հարաբերությունները զուտ գործնական են՝ բիզնես, և ոչինչ բացի բիզնեսից:Մենք Ադրբեջանին զենք ենք վաճառում զուտ բիզնեսի շրջանակներում»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ բացարձակ վստահություն չունեն: Երկու երկրների հաբարերությունները, Գոլցի կարծիքով, ռազմական զսպվածության վրա են հիմնված: Ըստ նրա՝ «այստեղ կարևորն այն է , որ ուժերի հավասարակշռություն պահպանվի: Իհարկե, լավ չէ, որ իրավիճակն այսպես շարունակվի, բայց հազար անգամ ավելի վատ է, որ կողմերից մեկը որոշի, որ ինքը ռազմական առավելություն ունի՝ բավարար առավելություն ագրեսիայի դիմելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում