Անցած տարի ձերբակալման ժամանակ մահացած աֆրոամերիկացի Էրիկ Գարների ընտանիքը Նյու Յորքի իշխանություններից կստանա 5.9 մլն դոլար՝ գրում է The New York Times-ը։
«Նյու Յորքը համաձայնել է 5.9 մլն դոլար վճարել՝ կարգավորելու Գարների գործը»,- հայտարարել է տուժածների փաստաբան Ջոնաթան Մուրը։
Ինչպես նշել են քաղաքի գանձարանում, այդ որոշումն ընդունվել է այն մտավախությունների պատճառով, որ դատական գործընթացը կարող է էլ ավելի մեծ գումար արժենալ։








































