Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի տեքստը, որը քննարկվում է Թեհրանի և համաշխարհային միջնորդների «վեցյակի» կողմից, կազմում է 100 էջ: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:
«Բանակցությունները չեն ընդհատվել: «Վեցնյակը» և Իրանը աշխատում են տեքստի վրա, քանի որ այն կազմված է 100 էջից, որոնք պարունակում են տեխնիկական և իրավաբանական մասեր»,- հայտնել է աղբյուրը և ընդգծել, որ շատ քիչ հարցեր են պահանջում լրացուցիչ համաձայնության համար:
«Գործարքը հասանելի է: Շատ լավ հնարավորություններ կան դրան հասնելու: Բայց ոչ ոք չի երաշխավորում կոնկրետ ժամանակը»,- նշել է աղբյուրը:







































