Գաղտնիք չէ, որ ջերմոցային էֆեկտի պատճառով փոխվել է եղանակը: Հիմա ամառները վերածվել են շոգի հետ իսկական ճակատամարտերի: interesno.nur.kz-ը ձեզ է ներկայացնում շոգը հաղթահարելու մի քանի օգտակար խորհուրդներ:
1. Փոխեք անկողնու սպիտակեղենը

Մետաքսե սպիտակեղենը հակաալերգիկ է և օդաթափանց:
2. Սառեցրեք դաստակները

Կապիկները հաճախ են լիզում իրենց դաստակները, որպեսզի նվազեցնեն մարմնի ջերմությունը: Կարելի է դաստակները 10 վրկ պահել սառը ջրում, կարելի է նաև սառը թրջոց դնել վզի հետևի մասում, ծնկներին և կրունկներին:
3. Հանեք մետաղյա զարդերը

Դրանք ջերմություն են կլանում:
4. Ավելացրեք օդափոխիչի սառնությունը

Տեղադրեք օդափոխիչի դիմաց սառը ջրով լի շշեր:
5. Անջատեք էլեկտրական սարքերը

Դրանք ջերմություն են արտադրում:
6. Դիմեք շնչառական յոգայի

Լեզուն խողովակաձև ծալեք և շնչեք բերանով, արտաշնչեք քթով:
7. Քնեք հատակին

Տաք օդը վերևում է, դրա համար էլ պետք է քնել հատակին:
8. Օգտագործեք համեմունքներ

Կծու մթերքները զովացուցիչ հատկություն ունեն, դրանք ավելացնում են քրտնարտադրությունը:
9. Փոխարինեք պաղպաղակը յոգուրտով

Յոգուրտը ավելի շատ ջուր է պարունակում:
10. Կերեք փոքրիկ չափաբաժիններով

Շատ ուտելը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը:
11. Վարունգով դիմակ պատրաստեք

Օղակաձև կտրատած վարունգը դրեք դեմքին:
12. Թարմացնող աերոզոլ

Դաղձով պատրաստված թեյը սառեցրեք, օգտագործեք այն որպես սփրեյ:
13. Սառեցրեք մարմինը

Շապիկը թրջեք սառը ջրում, մզեք և հագեք:
14.Ավելի քիչ աղ

Նվազեցրեք աղի քանակը սննդում:
15.Շատ ջուր օգտագործեք

16. Եղինջի թուրմ

Եղինջի թուրմը օգնում է կարգավորելու արյան շրջանառությունը
17. Վիտամիններ

Օգնում են օրգանիզմին ազատվելու ավելորդ հեղուկից
18. Ֆիզիկական ակտիվություն

Արագացնում է արյան շրջանառությունը:







































