ԱՄՆ-ի Միչիգան նահանգում դատավորը երեք երեխաների ուղարկել է անչափահասների ուղղիչ կենտրոն դատարանի որոշումը չկատարելու համար, ըստ որի նրանք պարտավոր էին հանդիպել իրենց հոր հետ ծնողների բաժանվելուց հետո, հայտնում է nur.kz-ը:
Դատարանը որոշել էր, որ նրանք պետք է հոր հետ պահպանեին առողջ փոխհարաբերություններ և ճաշեին միասին, չնայած երեխաները դատարանում պատմել էին իրենց մոր նկատմամբ նրա դաժան վերաբերմունքի մասին: Երեխաների հրաժարվելը դատարանը գնահատել է որպես դատարանի նկատմամբ վիրավորանք, ինչը ԱՄՆ-ում քրեորեն պատժելի արարք է:
Մեկուսացման ընթացքում նրանց կարող է տեսակցել միայն հայրը, քանի որ դատարանը համարում է, որ մայրը երեխաներին վատ է տրամադրում նախկին ամուսնու նկատմամբ:









































