Ի տարբերություն այլ դերասանների, Ջենիֆեր Լոուրենսը երբեք չի ուզեցել դառնալ երգչուհի: Նա խոստովանել է, որ իր ձայնը իրեն դուր չի գալիս, հայտնում է Spletnik-ը:
Սակայն «Կոնոն Օ’ Բրայենի երեկոյան շոուում» դերասանուհին հանդիսատեսի առաջ կատարել է Շերի Believe երգը: Նրան աջակցել են Լիամ Հեմսվորթը և Ջոշ Հաթչերսոնը: Ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ աստղը ցուցադրում է իր վոկալ տվյալները. «Սոված խաղեր» ֆիլմում Լոուրենսը կատարել է The Hanging Tree երգը, որը ոչ միայն դուր է եկել հանդիսատեսին, այլ նաև ընկել է Մեծ Բրիտանիայի ազգային չարտի 29-րդ տողը:
https://youtu.be/kRwjr8AxoRY







































