Մահացել է եգիպտացի դերասան Օմար Շարիֆը, հայտնում է AlArabiya-ն։ Դերասանը մահացել է 88 տարեկան հասակում։
Օմար Շարիֆը հռչակ էր ձեռք բերել «Լոուրեն Արաբացին» ֆիլմում կատարած իր դերով, որով նա 1962թ. առաջադրվել էր «Օսկար» անվանակարգի եւ «Ոսկե գլոբուս» մրցանակի։ Նա խաղացել է «Բժիշկ Ժիվագոն», «Ծիծաղելի աղջկան» եւ այլ ֆիլմերում։ Նշենք, որ նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։ Եվ 2009թ. «Ես մոռացել եմ ձեզ ասել» ֆիլմում նա խաղացել էր Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդու դեր։
Հայ հանդիսատեսին Շարիֆը առավելապես ծանոթ է Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմից, «Հարեմ» ժապավենից` Աբդուլ Համիդ երկրորդի դերով:
Շարիֆն արժանացել է 2 Ոսկե գլոբուսի, առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի:
Այս տարի ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անվանի դերասանը տառապում է ալցհայմերի հիվանդությամբ:









































