Անհայտ անձը կրակ է բացել Գերմանիայի հարավում: Սպանվել է մի քանի մարդ՝ Bild պարբերականի փոխանցմամբ՝ հայտնում է տեղի ոստիկանությունը։
Նախնական տվյալներով՝ անհայտ անձը հրաձգությունն իրականացրել է Բավարիայի Անսբախ շրջանում։ Հանցագործը դեպքի վայրից թաքնվել է արծաթագույն Mercedes-ով։
Որոշ տեղեկություններով՝ կա առնվազն 2 զոհ։ Նշվում է, որ հարձակվողը մտադրություն է ունեցել կրակել նաև մոտ գտնվող ֆերմերին ու հեծանվորդին, սակայն վերջիններս չեն տուժել։ Ներկայումս այլ տեղեկություններ չեն հաղորդվում։ Հանցագործության շարժառիթները նույնպես հայտնի չեն։









































