ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «վեցյակը» հավաքվել է Վիեննայում, որպեսզի առաջընթաց ձեռք բերեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ, սակայն միջազգային միջնորդները հավերժ չեն նստի բանակցությունների սեղանի շուրջ, գրում է RIA Novosti-ն:
«Դրանք շատ բարդ երկու շաբաթ էին: Սակայն, թույլ տվեք ինձ ձեզ վստահեցնել, մենք այստեղ բանակցությունները չէինք շարունակի միայն հանուն այդ նույն բանակցությունները վարելու համար: Մենք այստեղ ենք, քանի որ հավատում ենք, որ իրական առաջընթաց ենք ձեռք բերել համընդհանուր համաձայնագրի վերաբերյալ»,- ասել է Քերին:
Նա նաև հավելել է, որ «վեցյակը» հավերժ չի նստի Իրանի վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ:










































