Մանկական հասակում սթրեսները կարող են ընդմիշտ փոխել երեխայի վարքը և մտավոր ընդունակությունները: Հետազոտությունները ցույց են տվել, որ սթրեսային իրավիճակները ազդում են օրգանիզմի գեների աշխատանքի վրա, հայտնում է Mignews-ը:
Մյունխենից գիտնականները ապացուցել են սթրեսի ազդեցությունը երեխայի օրգանիզմի վրա մոլեկուլային մակարդակում: Նույնիսկ աննշան հուզիչ իրադրությունները բերում են ԴՆԹ-ի փոփոխության: Ինչքան ուժեղ է սթրեսը, այնքան ավելի ուժեղ է նրա բացասական ազդեցությունը:
Երեխայի օրգանիզմում սթրեսի հորմոնների բարձր մակարդակը նրա մոտ առաջացնում է հուզիչ իրադրությունների նկատմամբ ավելի սուր արձագանք, նա դառնում է չլսող և կամակոր, իսկ մեծ տարիքում ավելի հակված դեպրեսիաների: Միաժամանակ վատանում են հիշողությունը և մտավոր ընդունակությունները:









































