Գնումների էկոպայուսակները ստիպում են մարդկանց ընտրություն անել հօգուտ անառողջ սննդի։ Դա պարզել են Հարվարդի և Դյուկի համալսարանների գիտնականները։ Նրանք 2005-2007 թթ. ուսումնասիրել են խանութ կատարված հարյուր հազարավոր այցելություններ։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Նրանք, ովքեր էկոպայուսակներով են գնացել, 33 տոկոսով ավելի հաճախ են գնել անառողջ սնունդ՝ ի տարբերություն նրանց, ովքեր խանութից են տոպրակ վերցրել։ Այդ մարդիկ հաճախ են գնել օրգանական մթերքներ, չիպսեր, թխվածքաբլիթներ։ Նման մթերքների գնումը 4 հոգանոց ընտանիքի ծախսը տարեկան մեծացրել է մոտ 650 դոլարով։







































