Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մատս Հյումելսը հայտարարել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի պատրաստվում լքել թիմը, տեղեկացնում է The Guardian-ը:
«Չեմ պատրաստվում լքել թիմը տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հաճելի է, երբ քո ծառայություններով հետաքրքրված են եվրոպական գրանդ ակումբները: Սակայն ես որոշում եմ կայացրել մնալ Դորտմունդում»,- հայտարարել է գերմանացի պաշտպանը:
Հիշեցնենք, որ Հյումելսի ծառայություններով հետաքրքրված էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:







































