Ռուս հայտնի բիզնեսմեն Գերման Ստերլիգովը REN TV-ին ասել է, թե ինչով կզբաղվի Ղարաբաղում, ուր վերջերս է հաստատվել:
Ստերլիգովի խոսքով՝ ինքը մտադիր է Ղարաբաղում զարգացնել գյուղատնտեսությունը: Նրա շրջապատից տեղեկության համաձայն՝ նա արդեն Ղարաբաղում հողեր է նայում, որոնք պատրաստվում է ձեռք բերել:
Ստերլիգովը REN TV-ին պատմել է, որ իր կինը՝ Ալյոնան, ԼՂ-ում շարունակում է զբաղվել սիրելի գործով:
«Ես դեռ չեմ կողմնորոշվել, բայց կինս արդեն հագուստ է կարում: Նա շուտով այստեղ Ալյոնա Ստերլիգովայի Բարձր ղարաբաղյան նորաձևության տուն կբացի»,- ասել է բիզնեսմենը:
Ստերլիգովն ակնարկել է, որ իր հետագա ծրագրերը մեծապես կախված են Մոսկվայում ինչ-որ հարցի լուծումից:
Հիշեցնենք՝ երկուշաբթի օրը Ստերլիգովը լքել է Ռուսաստանը և մեկնել Լեռնային Ղարաբաղ: Մեկնելուց առաջ վաճառքի է հանել իր անասունները և ավտոպարկը:









































