Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի էկզոտիկ հանգիստը կարող էր ավարտվել ողբերգությամբ։ Իսկ նրա լավ ընկերը շնաձկան հարձակման զոհ է դարձել։ Այս մասին հայտնում է WENN պարբերականը։
Սարսափելի արկածի մասին իր Instagram-ում պատմել է Բիբերն անձամբ՝ տեղադրելով շնաձկան կողմից ընկերոջը՝ Ջո Տերմինին հասցված վնասվածքների լուսանկարը։
Թե կոնկրետ որտեղ են հանգստացել տղաները՝ հայտնի չէ, սակայն դրանից օրեր առաջ նրանք եղել են Ավստրալիայում։













































