Ամերիկացի դերասան Բիլ Քոսբին խոստովանել է, որ կանանց քնաբեր է տվել, որպեսզի նրանք ցանկանան սեքսով զբաղվել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը: Փաստաթղթերի համաձայն՝ Քոսբին սա խոստովանել է դեռևս 2005թ.:
77-ամյա կատակերգուն երդում տալով հաստատել է, որ Ֆիլադելֆիայում Թեմփլի համալսարանի աշխատակցուհուն գաղտնի տվել է Benadryl հակահիստամին հաբերի երեք կես:
Բիլ Քոսբին մեղադրվում է սեքսուալ հողի վրա ավելի քան 2 տասնյակ հանցագործությունների մեջ: Դրանցից են՝ դեղեր տալ առանց տուժածի իմացության, բռնաբարություններ: Որոշ դեպքեր տեղի են ունեցել ավելի քան 40 տարի առաջ:








































