Samsung ընկերությունն աշխարհն այլ կերպ է տեսնում, քան օգտատերերը, որոնց մեծ մասն արդեն կարող է ինքնուրույն ընտրել և ներբեռնել իրենց անհրաժեշտ ծրագրերը: Այս մասին գրում է hitech.vesti.ru-ն:
Չինաստանում Samsung-ի համար այդպիսի քաղաքականությունը դատի պատճառ է դարձել: Կորեացիների, չինական Օրրոյից նրանց գործընկերների դեմ հայց է ներկայացրել Սպառողների իրավունքների պաշտպանության շանհայական հանձնաժողովը: Գերատեսչությունում ասում են, որ իրենք այդ երկու արտադրողների սարքերի արտադրողներից մեծ թվով բողոքներ են ստացել: Ավելորդ ծրագրերի պատճառով սմարթֆոններում ազատ հիշողությունը սպասվածից քիչ է, իսկ բջջային թրաֆիկի ծախսը հավելվածների ֆոնային ակտիվության պատճառով մեծանում է:
Ստուգման ժամանակ Samsung-ի սմարթֆոններից մեկում հայտնաբերել են նախապես առկա 44 հավելված, իսկ Oppo-ի սարքում՝ 71: Հանձնաժողովը պահանջում է, որ արտադրողներն այդպիսի ծրագրերը ջնջելու հստակ ուղեցույցներ տրամադրեն, նաև դրանց ցուցակը նշեն փաթեթի վրա:








































