Պարզվում է՝ ծիծաղը ոչ միայն առողջության և երկարակեցության գրավական է, այլ կարող է իրական սպառնալիք դառնալ կյանքի համար: Գիտնականների կողմից դեպք է գրանցվել, երբ կնոջ ուժեղ ծիծաղը սրտի հանկարծակի կանգի պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է mignews.ru-ն:
Միաժամանակ բժիշկները նշում են, որ ծիծաղից կարող է տուժել ոչ միայն սիրտը, այլ նաև մարսողական համակարգը: Այն կարող է առաջացնել էպիլեպսիկ և ասթմայի նոպաներ, ճողվածքներ:
Այդ եզրակացությանը հանգելու համար գիտնականները 1946 թվականից հավաքել են տվյալներ: Եվ չնայած այդ ամենին, ծիծաղը շատ օգտակար է: Այն օրական այրում է 2000 կալորիա և իջեցնում է շաքարի մակարդակը արյան մեջ:









































